Մոսկվայում և Կիևում բանակցությունները հանգեցրել են էական առաջընթացի… — Infocom — TG.ME

Infocom🇺🇦🇺🇸 Ուկրաինայի և ԱՄՆ բանագնացների միջև բանակցությունների առաջին փուլն ավարտվել է։ 📌 Բանակցությունների առաջին փուլից հետո լրագրողների համար արված համատեղ հայտարարության ժամանակ ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նշել է, որ Միացյալ Նահանգների թիմը «շատ ոգևորված»…
🇺🇸🇷🇺🇺🇦 Մոսկվայում և Կիևում բանակցությունները հանգեցրել են էական առաջընթացի, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

🗣 «Մինչ ուղևորությունը ռուսներն ու ուկրաինացիները համաձայնել էին երեքօրյա հրադադարի շրջանի, որպեսզի հնարավոր լինի անցկացնել այս բանակցությունները։ Գրանցվել է էական առաջընթաց, այդ թվում՝ լրացուցիչ եռակողմ բանակցությունների պլանավորման հարցում առաջխաղացում։

🔸 Թրամփը գործադրում է բոլոր ջանքերը՝ սպանությունները դադարեցնելու և կայուն ու երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելու համար»,- նշել է Ուիթքոֆը։ |news.am|
😁10👍6
September 7, 2026 2.1K 1