🚍 Երևանում մարզային տրանսպորտը չպետք է սպասարկի ներքաղաքային ուղևորահոսքը և ծանրաբեռնի մայրաքաղաքի փողոցները։
🗣 Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ շեշտելով, որ հարկավոր է հստակ տարանջատում մտցնել ներքաղաքային և միջմարզային երթուղիների միջև։
💬 «Երևանում ուղևորափոխադրումը պետք է իրականացնեն «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն, Մետրոպոլիտենը՝ այն կառույցները, որոնք լիազորված են և պարտավոր են դա իրականացնել։ Բոլոր մնացած տրանսպորտային միջոցները՝ լինեն մասնավոր կամ մարզային միկրոավտոբուսներ, թե ավտոբուսներ, իրավունք չունեն Երևանում կանգառից կանգառ կայանելու և մարդ տեղափոխելու»,- ընդգծեց նա։ |factor.am|
13
1September 8, 2026 2K 2 6