🇦🇲🇦🇪 Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր Դուբայում այցելել է «Watermelon Ecosystem» ընկերություն։
📌 Օգոստոսի 27-ին ընկերության հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում մեկնարկել է հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ՝ սկզբնական փուլում շաբաթական մինչև 40 տոննա ծավալով՝ հետագայում արտահանման ծավալների ընդլայնման հնարավորությամբ։
🤝 Այցի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ներդրում կատարելու հնարավորությունները և ձեռք է բերվել պայմանավորվածություն առավել սերտ գործակցել՝ ներդրումային ծրագրերի իրականացման, հայկական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման ուղղությամբ։
[ՀՀ էկոնոմիկայի նախարարություն]
12
2
1September 7, 2026 1.9K 1