Իսրայելը և Հունաստանը ստորագրել են 3 միլիարդ եվրոյի զենքի գործարք… — Infocom — TG.ME

🇮🇱🇬🇷 Իսրայելը և Հունաստանը ստորագրել են 3 միլիարդ եվրոյի զենքի գործարք, հայտնում է The Times of Israel-ը։

📑 Պայմանագրով նախատեսվում է Հունաստանում ստեղծել բազմաստիճան հակաօդային պաշտպանության համակարգ՝ օգտագործելով David's Sling, BARAK MX, SPYDER, MMR ռադարներ և իսրայելական կառավարման համակարգ:

📌 Նշվում է, որ դա առաջին դեպքն է, երբ Իսրայելը մեկ այլ երկրի մատակարարում է համապարփակ պաշտպանական համակարգ, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու միջոցների ամբողջական համալիր: |1lurer.am|
👍13😡4👎3
August 31, 2026 2.3K 1 6