📣 Գագիկ Խաչատրյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմում է ուղարկվել ՄԻԵԴ. նա ֆունկցիոնալության 66% կորուստ ունի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են Գագիկ Խաչատրյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանն ու Արա Ղազարյանը։
📌 Արա Ղազարյանի փոխանցմամբ՝ հրատապ միջոցով պահանջել են ազատել Խաչատրյանին կալանքից, դադարեցնել արատավոր պրակտիկան՝ տանել քննչական մարմին, հիվանդանոց, այնուհետև տուն և դատարան:
🗣 «Դուք այս մասին չգիտեք, բայց արդեն մի քանի տարի սա շարունակվում է, ընտանիքը չէր ուզում սա հրապարակել»,-ասում է Արա Ղազարյանը և հավելում, որ երրորդ պահանջն էլ վերաբերում է նրան, որ թույլ տան Գագիկ Խաչատրյանը մեկնի Գերմանիա և բուժում ստանա, քանի որ նման բժշկական ցուցում կա արդեն 7 տարի՝ 2019 թ․-ից սկսած»,- նշել է նա։ |hetq.am|
19
4
1September 2, 2026 2K 1