Ամենահիասթափեցնող իվենթներից էր, որին երբևէ մասնակցել եմ 😬
Դուք մենակ պատկերացրեք 👇
1. Առավոտյան 9:30 պիտի լինեինք Downtown (Գլենդելից մի 30 րոպե մինիմում)
2. Տիտանական հերթ` անկախ տոմսի բնույթից (General թե Premium admission): Պարզվեց կա Fast Line, որը վաճառքում չկար ու արտացոլվում էր բացառապես Walmart+ ծրագրից օգտվողների մոտ:
3. Մուտքի մոտ ասացին «պայուսակը մեծ է(բայց ձեռքի էր էլի), չեք կարող ներս բերել, տարեք հետ դրեք մեքենան, մենք «камера хранения» չունենք:
4. Ստիպված քայլել եմ parking, որը անաստված հեռու էր ու որի համար վճարել էի 30 с*ка դոլար:
5. Երբ ներս մտանք, պարզվեց կա տոմսի ևս մեկ տեսակ - Meet and Great, որի մասին բացարձակ տեղեկություն չկար: Ասենք կվճարեի, խնդիր չէր, բայց չէ, չկար ինֆո:
6. Խաղը պետք է նայեինք ոտքի վրա` 33 աստիճան շոգին, արևի տակ` 0 հարմարություն, էկրանի վրա արև էր ընկնում, վատ տեսանելիություն: Նույն պայմանները, ինչ-որ ձրի General pass ունեցողները, զուտ 3 մետր այն կողմ 😬
7. Սննդի կետերը մուտքից ահավոր հեռու, վատ մենյուով ու անիմաստ թանկ
8. Պույոլը շատ հեռու էր պահում իրեն, Ազարը ոչ այնքան, բայց ինքնին կապը երկրպագուների հետ շատ թույլ էր:
9. Անվտանգություն = 0, որովհետև 5+ հոգու հեռախոս են գողացել, այդ թվում` ընկերոջս 🙄
Մի խոսքով` հերթական անգամ համոզվեցի, որ այստեղ թեպետ լավ Half time show են կազմակերպում, բայց նման իվենթ անելուց դեռ շատ հեռու են 😞