Սևիկյանը տեղափոխվում է Իսրայել 🇭🇺🇦🇲➡️🇮🇱
Էդգարը, երբ տեղափոխվում էր «Ֆերենցվարոշ», շատ էի ուրախացել: Ափսոս, ամեն ինչ մեր ուզածի պես չգնաց: Եվ իսկապես Հունգարիա տեղափոխությունը լավ տարբերակ էր ի սկզբանե, բայց այդպես էլ Սևիկյանին չտեսանք «Ֆերենցվարոշի» հիմնական կազմում: Եղածը եղած է: «Հապոել Պետահ Տիկվան» օր օրի զարգացող Իսրայելի առաջնության նախարդ մրցաշրջանում 6-րդ տեղն է զբաղեցրել, ամենևին աստղային ու հզոր կազմ չունի: Գոնե այստեղ Էդգարը պետք է ամրապնդվի և խաղա: Սևիկյանի ուժեղ կողմը տեխնիկապես լավ պատրաստված լինելն է, բայց միշտ ֆիզիկական պատրաստվածության հետ կապված խնդիրներ են լինում, ինչն էլ պայմանավորված է քիչ խաղաժամանակով: Հուսանք՝ Էդգարը վերջապես գտել է ճիշտ թիմը: Սևիկյանին հաջողություններ Իսրայելի առաջնությունում:














