🎉 Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ucom-ի աջակցությամբ ԱրմԴրոն համայնքը մեկնարկում է իր անվճար ԱԹՍ դասընթացները, որոնք նախատեսված են 12 տարեկանից բարձր բոլոր ցանկացողների համար։
🚁 Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ FPV դրոնների ոլորտում, կծանոթանան դրոնների կառուցվածքին, կառավարմանը, ինչպես նաև ԱԹՍ-ների հետ աշխատանքի հիմնական սկզբունքներին։
📚 Դասընթացի ավարտին վերջնական քննությունները հաջողությամբ հաղթահարած մասնակիցները կստանան ավարտական հավաստագրեր։
🏁 Դասընթացից հետո մասնակիցները հնարավորություն կունենան միանալ մեր համայնքի կողմից կազմակերպվող միասնական թռիչքներին, ինչպես նաև մասնակցել մեր կողմից անցկացվող մրցույթներին և միջազգային մրցարշավներին։
🌍 Լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու Հայաստանը և մեր համայնքը միջազգային մրցարշավներում՝ որպես հավաքական թիմի անդամներ։
📌 Տեղերը սահմանափակ են։ Խմբում անհրաժեշտ քանակի մասնակիցներ հավաքագրվելուց հետո դասընթացի վերաբերյալ բոլոր մանրամասները՝ ներառյալ ժամանակացույցն ու անցկացման վայրը, կուղարկվեն էլեկտրոնային նամակի միջոցով։ Դասընթացի մեկնարկից առաջ նաև կկազմակերպվի տեղեկատվական հանդիպում բոլոր գրանցված մասնակիցների համար։
⚠️ Կարևոր․ խնդրում ենք պարբերաբար ստուգել նաև ձեր էլեկտրոնային փոստի Spam բաժինը։ Դասընթացի և հարցազրույցի վերաբերյալ բոլոր մանրամասները ուղարկվելու են գրանցվող անձին էլեկտրոնային փոստի միջոցով։ Մեր կողմից ուղարկված նամակը բաց թողնելու կամ սահմանված ժամկետում չարձագանքելու դեպքում կարող եք կորցնել դասընթացին մասնակցելու հնարավորությունը։
📝 Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ ձևաթուղթը․ https://forms.gle/7NoCYdvrFbhk4qGq8
🤝 Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր Ucom-ին՝ տեխնոլոգիական կրթությունը խրախուսելու և պատանիների ու երիտասարդների համար անվճար դասընթացների հնարավորություն ստեղծելու համար։
#ArmDrone #FPVCommunity #FPVArmenia #Ucom #DroneEducation #FPVTraining #YouthFPV #FPVDrone #DroneRacingArmenia #FPVLife #ArmFPV #FPVEducation #DroneSchool #FPVFuture #TechEducation #DroneLearning #FPVYouth #STEMArmenia