ArmDrone Community: post #995 — TG.ME

🎓 Այսօր ևս մեկ խումբ ավարտեց Ucom-ի աջակցությամբ իրականացվող անվճար FPV դրոնների դասընթացի առաջին փուլը։

Մասնակիցները հաջողությամբ հանձնեցին իրենց ավարտական քննությունները՝ ամփոփելով առաջին փուլում ձեռք բերած տեսական և գործնական գիտելիքները։

🚀 Այժմ նրանք շարժվում են դեպի հաջորդ փուլ, որտեղ կշարունակեն կատարելագործել իրենց գործնական և կառավարման հմտությունները, ինչպես նաև ավելի խորությամբ կծանոթանան FPV դրոնների ծրագրային ապահովմանը և դրա կիրառությանը։

🎉 Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին՝ առաջին փուլը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ, և մաղթում ենք հաջողություն հաջորդ փուլերում։

🤝 Շնորհակալություն ենք հայտնում Ucom-ին՝ պատանիներին և երիտասարդներին նման հնարավորություն ընձեռելու, տեխնոլոգիական կրթությանը աջակցելու և նրանց համար նոր հնարավորություններ ստեղծելու համար։

#ArmDrone #Ucom #FPV #DroneEducation #DroneCommunity #DroneArmenia #FPVArmenia #UAV #Innovation #STEM #TechArmenia #FuturePilots #Aviation #ArmenianCulture
❤2
August 16, 2026 332