ArmDrone Community: post #989 — TG.ME

🚀 Ակտիվ ընթացքի մեջ են Ucom-ի աջակցությամբ ԱրմԴրոն համայնքի կողմից իրականացվող FPV դրոնների անվճար դասընթացները։

💡 Ծրագրի շրջանակում մասնակիցները շարունակում են խորացնել իրենց գիտելիքները և զարգացնել գործնական կարողությունները՝ ուսումնասիրելով ԱԹՍ տեխնոլոգիաները, կատարելով գործնական առաջադրանքներ և ձեռք բերելով ոլորտում կիրառելի հմտություններ։

🤝 Շնորհակալություն ենք հայտնում Ucom-ին այս կարևոր նախաձեռնությանն աջակցելու, ինչպես նաև Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացմանը և երիտասարդների համար նոր հնարավորությունների ստեղծմանը նպաստելու համար։

🎓 ԱրմԴրոն համայնքը շարունակելու է իրականացնել նման կրթական ծրագրեր՝ նպաստելով անօդաչու թռչող սարքերի ոլորտի զարգացմանը, տեխնոլոգիական կրթության տարածմանը և Հայաստանում նոր սերնդի մասնագետների ձևավորմանը։

#ArmDrone #Ucom #FPV #DroneEducation #DroneCommunity #DroneArmenia #FPVArmenia #UAV #Innovation #STEM #TechArmenia #FuturePilots #Aviation #Armenia
❤4🔥1
July 26, 2026 421