🚴♂️ TriClub Խմբային Հեծանվարշավի Կանոնները
🟢 1. Ինչպես ենք մենք քշում (Do's)
• ⚙️ Նախապատրաստեք հեծանիվը. Ստուգեք անիվներն ու շղթան նախորդ երեկոյան, ոչ թե հավաքվելուց հետո:
• ⛑ Սաղավարտը պարտադիր է. Առանց սաղավարտ չենք քշում:
• 🛠 Անհրաժեշտ իրեր. Վերցրեք պահեստային անիվափուչիկ (tube), պոմպ և գործիքներ (իմացեք ինչպես օգտագործել դրանք):
• 💧 Ջուր և սնունդ. Երկար երթերի համար անպայման ջուր ու թեթև սնունդ վերցրեք: Մի փորձեք նիհարել երթի հաշվին. էներգիայի սպառումը կդանդաղեցնի և՛ ձեզ, և՛ ողջ խմբին:
• 💵 Գումար. Ամեն դեպքում մի փոքր կանխիկ գումար ունեցեք ձեզ հետ:
• 🤝 Մնացեք խմբի հետ. Միասին քշելն ավելի ապահով է ու հավես:
🔴 2. Անվտանգությունն առաջնային է (Don'ts)
• ⏰ Մի ուշացեք. Մենք շարժվում ենք ճիշտ ժամանակին: Խնդրում ենք տեղում լինել նախապես, որպեսզի նշված ժամին արդեն պատրաստ լինեք քշելու:
• 🎧 Ականջակալներ՝ ոչ երկու ականջին. Գոնե մեկ ականջը պետք է ազատ լինի, որպեսզի լսեք մեքենաների ձայնն ու թիմակիցներին:
• ⚠️ Ոչ մի վտանգավոր մանևր.
– Աջից վազանց մի արեք՝ առանց դիմացինին զգուշացնելու (օրինակ՝ «Աջից եմ» ասելով):
– Աջ-ձախ կողքից-կողք մի շեշտակի օրորվեք, տեղաշարժվեք, դա կարող է վթարի պատճառ դառնալ:
– Առջևում քշելիս կտրուկ մի արգելակեք. ձեր հետևից եկողը կարող է դիպչել ձեր անիվին և ընկնել:
🚴 3. «No Drop» երթեր (Մեր հիմնական ձևաչափը)
Եթե նախապես այլ բան չենք որոշել, սովորական հեծանիվի մարզումները ունեն «ոչ մեկին չենք լքում» սկզբունքը: Դա նշանակում է՝
• Սկսում ենք միասին, ավարտում ենք միասին:
• Սպասում ենք իրար երկար վերելքներից հետո կամ կարևոր խաչմերուկներում:
• Շտապու՞մ եք: Ուղղակի զգուշացրեք խմբին դուրս գալուց առաջ, որպեսզի ձեզ չփնտրենք և չանհանգստանանք:
• Մեծ խմբե՞ր: Կարող ենք բաժանվել «արագ» և «հանգիստ» քշողների: Ընտրեք ձեր խումբն ու մնացեք նրանց հետ:
⚡️ 4. Արագ, մրցութային երթեր (Հազվադեպ հանդիպող)
• Երբեմն լինում են արագ երթեր, որոնց ընթացքում ոչ ոք ոչ մեկին չի սպասում (այդ մասին միշտ նախապես զգուշացվում է):
• Նշում. Սա չի նշանակում, որ եթե ընկերը վնասվածք է ստացել կամ լուրջ խնդիր ունի, մենք չենք կանգնում օգնելու:
——————————————————
🚫 5. Իսկ եթե դեմ եք կանոններին...
Ոչ մի խնդիր, բայց խնդրում ենք խմբի հետ չքշել: Այս կանոնները ստեղծված են, որպեսզի բոլորն ապահով լինեն ու հաճույք ստանան երթից: 💙