4 գոլ + 3 կարմիր քարտ = ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆ 🔥 Fastex Պրեմիեր լիգայի 7-րդ… — Edmon Martirosyan — TG.ME

4 գոլ + 3 կարմիր քարտ = ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆ 🔥

Fastex Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպումն արդարացրեց սպասելիքները:

«Արարատ-Արմենիա» - «Նոա» խաղում տեսանք ամեն ինչ՝ գոլեր, դեղին ու կարմիր քարտեր, մի շարք լարված դրվագներ…

Կարծում եմ՝ այս հանդիպումն ընթացիկ մրցաշրջանի լավագույն խաղն էր:

Այս մրցաշրջանում յուրաքանչյուր տուրում առնվազն երկու հանդիպում անցնում է թեժ պայքարում, ու այդ փաստն ուղղակի հիանալի է:

Առաջին 7 տուրերից հետո կա վստահություն, որ մինչև վերջ անզիջում ու հետաքրքիր պայքար ենք տեսնելու:
❤3
September 21, 2025 431