Ամենագեղեցիկ զգացողություններից է, երբ երազանքներդ ժամանակի ընթացքում… — Edmon Martirosyan — TG.ME

Ամենագեղեցիկ զգացողություններից է, երբ երազանքներդ ժամանակի ընթացքում դառնում են նպատակներ, ու դու ուղղակի չես երազում, այլ պայքարում ես՝ դրանք իրականություն դարձնելու համար։

Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը մեկնաբանելն ինձ համար յուրահատուկ զգացմունքային պահ էր։

Կրիշտիանու Ռոնալդուին կրկին տեսնելը հիանալի էր, չէ՞ որ նրա շնորհիվ եմ սիրել այս խաղը և ընտրել մասնագիտություն․․․

Սակայն ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ զգում էի, թե որքան շատ եմ ուզում, որ մեր հավաքականն առավելության հասնի Պորտուգալիայի թիմի հետ պայքարում։

Ասում են՝ ուժեղ ես դառնում հենց ուժեղների հետ մրցելու միջոցով:

Արդեն հաջորդ խաղում մեր հավաքականը հրաշալի ֆուտբոլ ցուցադրեց ու հաղթեց տևական դադարից հետո:

Հիմա ուղղակի պետք է պահպանել հանգստություն ու համբերատար սպասել:

Եղիշե Մելիքյանը շատ անգամներ է ցույց տվել, որ գիտի բարդ իրավիճակներ հաղթահարելու ճանապարհները: #առաջհայաստան🇦🇲
❤8
September 13, 2025 312