Կարիերայի կենտրոնի մասով շատ եք հարցնում, որոշեցի սենց գրեմ:
Կենտրոնը գտնվում ա համալսարանում՝ գլխավոր մասնաշենք 3-րդ հարկ:
Մոտենում եք ու ասում, որ ուզում եք պրակտիկա անցնեք հիվանդանոցում:
Առաջարկում են 3 հիվանդանոց՝ Հերացին, Միքայելյանը ու Մուրացանը:
Ընտրում եք դուք: Հետո պետքա անել էս ամենը.
1)Մոտենալ էն հիվանդանոցի տնօրենին , որը ընտրել եք ու հարցնել թույլտվություն:
2)Հետո Ձեզ պետքա սանիտարական գրքույկ( սրա մասով կարամ առանձին ասեմ, եթե պետք ա):
3) Երբ էս 2 կետը լինի՝ մոտենում եք դեկանատ ու ասում, որ ձեզ պետքա տեղեկանք կարիերայի կենտրոն տանելու համար( ստեղ հաշվի առեք, որ եթե լիկվիդ ունեք, չեն տալու տեղեկանքը):
4) Տեղեկանքով , սան գրքույկով ու 3:4-ի վրա մի նկարով նորից գնում եք Կարիերայի կենտրոն, թուղթ կտան կլրացնեք ու իրանց մեյլին ուղարկելու եք 3:4-ի վրա նկարի pdf տարբերակը:
Ու սպասելու եք մինչև բեյջը լինի:
Սան գրքույկը ու բեյջը տրամադրվում ա 1 տարով:
