Մի օր քեզ ուղղակի կմոռանամ.
Քեզ բաց կթողնեմ ծովի ամեն ալիքի հետ, որի մեջ մի ժամանակ խելագարի պես քեզ էի փնտրում։ Կթողնեմ, որ մտքերիցս թափվես այն աստղերի հետ, որոնց նայելիս երազում էի քո լինելու մասին։
Մի օր քեզ կմոռանամ.
Ու դու ինձ կկորցնես՝ նույնիսկ չհասկանալով,
որ երբևէ ունեցել ես ինձ…