29,743 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ Քյարքի բնակավայրը չի մտել, չի մտնում․ եթե հիմա մենք այլ դիրքորոշում որդեգրենք, նշանակում է մեկնարկում ենք մի պրոցես, որի ինչ-որ կետում պատերազմն անխուսափելի է։ Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանական թիմը շարունակում է սպասարկել Ադրբեջանի շահերը, այսինքն անել այն, ինչի համար նրանց բերել են 2018թ․-ին իշխանության՝հանձնեցին Արցախը, շուտով Սյունիքն ու անկլավները։
Փաշինյան-Ալիև տանդեմը վախեցնում է ՀՀ քաղաքացիներին նոր պատերազմով՝իրականում ոչ մի պատերազմ չի լինի, սակայն դրա համար ՔՊ-ականները պետք է հեռանան իշխանությունից և Երևանում ազգային ուժերը վերցնեն իշխանությունը։ Հայոց բանակն ու հայ-ռուսական ռազմական դաշինքը կրկին զսպելու են Իլհամ Ալիևի ախորժակն, ով արդեն ողջ Հայաստանն է անվանում պատմական Ադրբեջան։ ՀՀ քաղաքացիներն ու ազգային ուժերը պետք է միավորվեն՝հակառակ պարագայում հայոց պետականությունը վերածվելու է թուրքական վիլայեթի։
Площадь Республики/Հանրապետության հրապարակ

September 17, 2026 2.5K 5