Ազատությունը, անվտանգությունը, ժողովրդավարությունը, բարեկեցությունը… — Площадь Республики/Հանրապետության հրապարակ — TG.ME

Ազատությունը, անվտանգությունը, ժողովրդավարությունը, բարեկեցությունը, ինքնիշխանությունը չեն կարող լիարժեք լինել անվերջ թվացող հակամարտության պայմաններում։ Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի օրոք ՀՀ-ում չկա ոչ անվտանգություն՝Արցախը հանձնված է, Սյունիքը նվիրել են ԱՄՆ-ին, անկլավները՝Բաքվին, ինչպես նաև ժողովրդավարություն՝Մայր Աթոռը հալածվում է, ընդդիմության լիդերները բանտերում են, իսկ ՔՊ-ականներին քննադատելու համար քաղաքացիների դեմ քրեական գործեր են հարուցվում և նրանք լռեցվում են։

ՔՊ-ականները խոսում են սուվերենությունից, սակայն Արևմուտքի հրահանգով Փաշինյանը խզում է հայ-ռուսական կապերն ու երկիրը դնում միակողմանի կախվածության մեջ Թուրքիայից և Ադրբեջանից։ Իրական Հայաստանը, որի մասին երազում են ՔՊ-ականները՝դե-ֆակտո թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական, էներգետիկ ու ապագայում դեմոգրաֆիկ կցորդն է լինելու։ ՀՀ-ն փրկելու համար պետք է տեղի ունենա իշխանափոխություն։


Площадь Республики/Հանրապետության հրապարակ
September 23, 2026 321 1