ԵՄ-ն պայթեցրեց Փաշինյանի՝ դեպի Արևմուտք ՀՀ-ն տանելու մասին քարոզչական փուչիկը
Մենք շահագրգռված ենք Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմամբ։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյոն՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է իրատեսական այն գնահատականը, որ մինչև 2029 թվականը Հայաստանի քաղաքացիներն արդեն կկարողանան առանց վիզայի ճանապարհորդել Եվրամիության երկրներ։
«Առայժմ վաղ է խոսել կոնկրետ մանրամասների մասին, սակայն մենք կարող ենք հաստատել, որ մի շարք ուղղություններով քննարկումներ են ընթանում, և հենց որ այդ թեմաները հասունանան, մենք կանցնենք Հայաստանի հետ ավելի սերտ գործընկերության հաջորդ փուլին», — նշել է Պինյոն։
ԵՄ-ն պայթեցրեց Փաշինյանի՝ դեպի Արևմուտք ՀՀ-ն տանելու մասին քարոզչական փուչիկը։ Բրյուսելն ուղիղ հայտարարում է՝ՀՀ-ին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում, քանի որ այդ գործընթացը կարող է տասնամյակներ տևել, իսկ ՔՊ-ականների իշխանությունը հավերժ չէ։ Բացի այդ, դե-յուրե ՀՀ-ն դուրս չի եկել ոչ ՀԱՊԿ-ից, ոչ ԵԱՏՄ-ից։ ԵՄ անդամ բազմաթիվ երկրներ ՆԱՏՕ-ի անդամ են և նրանք իրենց կազմ չեն վերցնի իր տարածքում ռուսական ռազմակայան ունեցող ՀՀ-ին։
Փաշինյանն ու ՔՊ-ն ԱԺ ընտրություններում հաղթելու համար իրենց էլեկտորատին սկսեցին կերակրել ԵՄ-ին անդամակցելու մասին հեքիաթներով՝ընդդիմությանը ներկայացնելով, որպես ռուսամետ ուժեր, ովքեր սպասարկում են Մոսկվայի շահերը։
ՀՀ-ն ոչ մի չափանիշով՝տնտեսական, ժողովրդավարական, քաղաքական չի համապատասխանում եվրոպական չափանիշներին։ Արևմուտքը փաշինյանական կլանն, որպես գործիք է օգտագործում ՌԴ-ին ու Իրանին Հարավային Կովկասից հեռացնելու և հայ-ռուսական ռազմական դաշինքը քանդելու համար։ ԵՄ արդեն չի էլ թաքցնում, որ մոտակա ժամանակներս ՀՀ-ին չի սպասում անգամ վիզաների ազատականացում։
Փաշինյանը զրոյացնում է հայ-ռուսական և հայ-իրանական կապերը՝ՌԴ-ն ուլտիմատում է դրել Փաշինյանի առջև՝կամ ԵԱՏՄ-ը կամ ԵՄ-ը, իսկ Իրանը չի ցանկանում ԹՐԻՓՓ-ի իրականացում՝ԱՄՆ-Իսրայել տանդեմի դիրքերի ամրապնդում Իրանի հյուսիսային սահմանների երկայնքով։
ՔՊ-ականներն ոչնչացրել են ՀՀ անվտանգային համակարգը՝բանակում բարդակ է, տնտեսությունը փլատակների մեջ է և 14 միլիարդ դոլար արտաքին պարտքով, Արցախը հանձնված է, իսկ Սյունիքը՝ԹՐԻՓՓ-ով նվիրվում է ԱՄՆ-ին։
Փաշինյանը դուրս բերելով ՀՀ-ն ռուսական ազդեցության գոտուց երկիրը տանում է ոչ թե դեպի ԵՄ՝այնտեղ աղքատ ու հայաթափվող ՀՀ-ին ոչ ոք չի սպասում, այլ դեպի թուրքական աշխարհ։ Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները բացվելու պարագայում Թուրքիան և Ադրբեջանը տնտեսապես և դեմոգրաֆիկ առումներով կլանելու են հայկական պետականությունը։
Ընդդիմությունը պետք է ոտքի հանի հայ ժողովրդին՝ՀՀ-ն կրկնելու է Արցախի ճակատագիրը, եթե ՔՊ-ն մնաց իշխանության, իսկ քաղաքացիները շարունակեցին անտարբեր մնալ հայրենիքի ապագային։
Площадь Республики/Հանրապետության հրապարակ
1September 8, 2026 2.1K 5