Հայազգի գեներալներ․ Իվան Լազարև Իվան Լազարեվ (Հովհաննես Դավիթի… — Площадь Республики/Հանրապետության հրապարակ — TG.ME

Հայազգի գեներալներ․ Իվան Լազարև
 
Իվան Լազարեվ (Հովհաննես Դավիթի Լազարյան)՝ ռուսական բանակի հայազգի զինվորական գործիչ է, գեներալ-լեյտենանտ։ Ավարտել է Շուշիի գավառական ուսումնարանը։

1877 թվականի Ալաջինյան բարձունքների համար մղված՝ հոկտեմբերի 3-ի ճակատամարտի համար պարգևատրվել է Սուրբ Գևորգի III աստիճանի շքանշանով, իսկ Կարսի գրավման համար Սուրբ Գևորգի II աստիճանի շքանշանով։ 

Լորիս-Մելիքովի՝ Ռուսաստան մեկնելուց հետո Լազարևին վստահվեց ռուսական առանձին գործող կորպուսի հրամանատարությունը, իսկ պատերազմի ավարտից հետո նա նշանակվել է Կովկասյան երկրորդ կորպուսի հրամանատար։ Թաղված է եղել Թիֆլիսի հայկական Մայր վանքի բակում։ 1938 թվականին նրա գերեզմանը վանքի հետ միասին ոչնչացվել է, շիրիմը թալանվել է։

Площадь Республики/Հանրապետության հրապարակ
September 8, 2026 342