🔍 ՊԵԿ-ը պարբերաբար ստուգումներ է իրականացրել Նարեկ Նալբանդյանի հետ փոխկապակցված բիզնեսներում` այդ թվում «88» սուպերմարկետների ցանցում:
💬 ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ընդգծեց՝ ստուգումները չեն իրականացվում քաղաքական կամ անձնական կապերից ելնելով, այլ ռիսկերի գնահատման համակարգի հիման վրա, և իր պաշտոնավարման ընթացքում Նալբանդյանի հետ փոխկապակցված տարբեր բիզնեսներ պարբերաբար հայտնվել են կոմիտեի ուշադրության կենտրոնում։
📌 Հակոբյանի խոսքով` վերջին ստուգումներից մեկը իրականացվել է այս տարվա առաջին կեսին։ ՊԵԿ նախագահը նաև նշեց, որ Փաշինյանի՝ Նալբադյանի վերաբերյալ հայտարարություններից հետո նրա բիզնեսներում նոր ստուգումներ չեն իրականացրել: |factor.am|
3
2
2September 9, 2026 1.2K