Հայաստանի և Իրանի միջև «Պարզեցված մաքսային միջանցք» կգործարկվի: ✅ ՀՀ… — Infocom — TG.ME

🇦🇲🇮🇷 Հայաստանի և Իրանի միջև «Պարզեցված մաքսային միջանցք» կգործարկվի:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել համապատասխան արձանագրության ստորագրմանը։ Առաջարկը ստացվել է իրանական կողմից։

ℹ️ Փաստաթղթով նախատեսվում է հայ-իրանական սահմանին ներդնել համակարգ, որի շրջանակում կողմերը մինչև ապրանքների և տրանսպորտային միջոցների մուտքը մյուս երկրի տարածք՝ էլեկտրոնային եղանակով կփոխանակեն տեղեկություններ բեռների, փոխադրամիջոցների և տնտեսվարող սուբյեկտների մասին։

📌 Այս համակարգը կիրառվելու է կամավորության սկզբունքով՝ մաքսային օրենսդրության խախտման ցածր ռիսկայնություն ունեցող օրինապահ տնտեսվարողների նկատմամբ։ Պարզեցված ընթացակարգերը տարածվելու են բոլոր տեսակի ապրանքների և փոխադրամիջոցների վրա, բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտի։ |civilnet.am|
👍14❤1👎1
September 3, 2026 2K