🇪🇺🇦🇲 ԵՄ խորհուրդը համաձայնություն է տվել հայաստանյան ապրանքների համար առևտրային ժամանակավոր ազատականացման միջոցառումներին՝ աջակցելու համար Հայաստանին Ռուսաստանի կողմից վերջերս մտցված սահմանափակումներից հետո:
📣 Այդ միջոցառումներն ազատականացնելու են ՀՀ-ից ԵՄ արտահանումների շուրջ 80 տոկոսը: Միաժամանակ, ըստ հաղորդագրության, այդ կարգավորումներն ուղեկցվում են որոշակի պայմաններով և միջոցառումներով՝ ուղղված ԵՄ շուկայի պաշտպանությանը, եթե ներմուծումը բացասաբար ազդի ԵՄ արտադրողների վրա:
🗣 Կարգավորումը ժամանակավորապես կասեցնում է ներմուծման մաքսատուրքերը հայաստանյան ապրանքների մեծ խմբի նկատմամբ, այդ թվում՝ գյուղատնտեսական: Այն կգործի ուժի մեջ մտնելուց հետո երկու տարի և կընդգրկի Հայաստանի թարմ պտուղ-բանջարեղենի ու բույսերի արտահանումների գրեթե 99 տոկոսը և խմիչքների, այդ թվում՝ ոգելից, արտահանումների ավելի քան 91 տոկոսը:
📌 Խորհուրդը պաշտպանել է Եվրահանձնաժողովի առաջարկը առանց փոփոխությունների՝ ճանապարհ հարթելով կարգավորումների արագ ընդունման համար, եթե Եվրախորհրդարանը նույնպես այն հավանության արժանացնի առանց փոփոխությունների: |azatutyun.am|
29September 2, 2026 2.4K 3