Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ Երևանի քաղաքային իշխանություններն ու… — Infocom — TG.ME

InfocomԵրևանի Շենգավիթ վարչական շրջանում լարված իրավիճակ է ստեղծվել։ Թաղապետարանի աշխատակիցները՝ ոստիկանների ուղեկցությամբ փորձում են բնակելի 6 տնակ քանդել։ Բնակիչները մանկասայլակներով փակել են դեպի տնակներ տանող ճանապարհը ու չեն թողնում տրակտորներին մոտենալ տներին։
‼️ Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ Երևանի քաղաքային իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել։

🗣 Շենգավիթ վարչական շրջանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց բնակիչներից մեկը․ «Ասեցին՝ ապրեք էնքան, մինչև ձեզ չապահովենք կացարանով։ Մոտիկացեք, դիմումներ գրեք»։

🔸 Թե որտեղ է կացարանը լինելու, բնակիչներին հայտնի չէ, առայժմ պետք է դիմումներ գրեն ու սպասեն։ |arm.sputniknews.ru|
❤13
September 1, 2026 1.7K 1 1