Երևանի Շենգավիթ վարչական շրջանում լարված իրավիճակ է ստեղծվել։… — Infocom — TG.ME

❗️Երևանի Շենգավիթ վարչական շրջանում լարված իրավիճակ է ստեղծվել։ Թաղապետարանի աշխատակիցները՝ ոստիկանների ուղեկցությամբ փորձում են բնակելի 6 տնակ քանդել։ Բնակիչները մանկասայլակներով փակել են դեպի տնակներ տանող ճանապարհը ու չեն թողնում տրակտորներին մոտենալ տներին։

📌 Դեռևս օգոստոսի 28-ին թաղապետարանից եկել են և այդ տնակների բնակիչներին անակնկալ հայտնել, որ պետք է քանդեն տնակները, իսկ բնակիչները պետք է հեռանան այդ տարածքից, թեև նրանք 30 տարուց ավելի ապրում են այդ տնակներում։ Տնակները սեփականաշնորհված չեն, բնակիչների խոսքով, դրանք նվեր են ստացել բարերարներից, իրենք բարեկարգել են տարածքը, որ ժամանակին աղբանոց է եղել։ 

🔸 Բնակիչները գնացել են Շենգավիթի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանի մոտ, վերջինս ասել է, որ հրահանգը վերևից է, ինքը ոչինչ չի կարող անել։
👎6😡5❤4😁1😢1
August 31, 2026 2.8K 15