📌 Ստեփանավանի ԲԿ նախկին տնօրեն Անուշ Իսպիրյանի և բժշկական կենտրոնի նախկին գլխավոր հաշվապահ Նորայր Ղուկասյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին։
❗️Հիշեցնենք՝ «Հետք»-ը հետաքննություն էր հրապարակել, որտեղ Ստեփանավանի բժշկական կենտրոնի նախկին բժիշկները պատմել էին, որ տնօրեն Անուշ Իսպիրյանը կեղծ բուժառուների է գրանցում և պետությունից գումար ստանում՝ իրականում բուժում չստացած մարդկանց համար։ Բացի այդ, ըստ բժիշկների՝ տնօրենը ստիպում էր աշխատակիցներին վարկեր վերցնել իր համար, ապա աշխատակիցներին պարգևավճարներ էր տալիս և հորդորում այդ գումարներով մարել վարկերը։
Hetq.am
Ստեփանավանի ԲԿ նախկին տնօրեն Անուշ Իսպիրյանի վերաբերյալ գործը Հակակոռուպցիոն դատարանում է
«Հետք»-ը հետաքննություն էր հրապարակել, որտեղ Ստեփանավանի բժշկական կենտրոնի նախկին բժիշկները պատմել էին, որ տնօրեն Անուշ Իսպիրյանը...

3
1September 3, 2026 2K 5