8-րդ հարկ․ Բժշկական կենտրոնի «ստվերային» կողմը՝ վարկեր, պարտքեր և… — Հետք — TG.ME

8-րդ հարկ․ Բժշկական կենտրոնի «ստվերային» կողմը՝ վարկեր, պարտքեր և քրեական հետապնդումներ

Ստեփանավանի բժշկական կենտրոնում կառավարչական կամայականությունների մի ուշագրավ պատմություն է բացահայտվել, որի կենտրոնում հաստատության տնօրենն է։ Նախկին աշխատակիցները «Հետքին» ահազանգել են, որ հիվանդանոցում գործել է կեղծ բուժառուների գրանցման սխեմա, որի նպատակը պետական միջոցների ապօրինի յուրացումն է։ Բժիշկների պնդմամբ՝ տնօրենը պարբերաբար ստիպել է փաստաթղթերով ավելացնել հիվանդների թիվը, իսկ նրանք, ովքեր համարձակվել են մերժել, հայտնվել են «ոչ ցանկալիների» ցուցակում և ստիպված դուրս եկել աշխատանքից։ 

📌 «Հետքի» հրապարակումից հետո նախկին տնօրեն Անուշ Իսպիրյանի և հիվանդանոցի հաշվապահի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ վստահված գույքի հափշտակության և խարդախության մեղադրանքներով։ 

🔗Մանրամասները` փոդքասթում
YouTube
Բժշկական կենտրոնի ստվերային կողմը՝ վարկեր, պարտքեր և քրեական հետապնդումներ. 8-րդ հարկ
📌 Միացե՛ք մեր Patreon-ին Patreon - https://patreon.com/HETQ 📌 Միացե՛ք մեր Boosty-ին Boosty - https://boosty.to/hetqtv/ 📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով Donation Alerts - https://www.donationalerts.com/r/hetqtv Բժշկական կենտրոնի ստվերային կողմը՝ վարկեր…
❤4💯4👍1
April 21, 2026 2.2K 4