‼️‼️‼️
Լրատվամիջոցների հարգելի՛ գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ ԲԿՄԱ-ի (Բանակի Կենտրոնական մարզական ակումբ)՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/2027 մրցաշրջանի հետխաղյա մամուլի ասուլիսներին ներկա գտնվելու համար անհրաժեշտ է անցնել հավատարմագրման գործընթաց։
Այն ԶԼՄ ներկայացուցիչները, որոնք ցանկանում են ներկա գտնվել ԲԿՄԱ-ի հետխաղյա մամուլի ասուլիսներին, պետք է մինչև ս/թ սեպտեմբերի 1-ը ներառյալ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման հայտ՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից։
Հայտում անհրաժեշտ է նշել ներկայացուցչի գործառույթը՝ լրագրող, օպերատոր կամ ֆոտոթղթակից, ինչպես նաև կցել՝
․ անձը հաստատող փաստաթղթի սկանավորված տարբերակը,
․ լրագրողական վկայականի/հավատարմագրի սկանավորված տարբերակը,
․ 3x4 չափի լուսանկար։
Նշված վերջնաժամկետից հետո կամ հավատարմագրման սահմանված կարգի խախտմամբ ներկայացված հայտերը չեն դիտարկվելու։
Գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք էլեկտրոնային փոստով կստանան իրենց հայտի հաստատման կամ մերժման վերաբերյալ տեղեկություն։
Հարգանքով՝
ԲԿՄԱ-ի մեդիաթիմ

















