Այսպիսի հանդիպումներ դեռ շատ են լինելու, և ես ուղղակի խնդրում եմ բոլոր թիմերի երկրպագուներին/ներկայացուցիչներին խաղերի ընթացքում լինել մի փոքր ավելի զուսպ ու չանցնել թույլատրելիի սահմանը: Այո՛, ֆուտբոլն էմոցիաների խաղ է, բայց պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ:
Գեղեցիկ է, երբ երկրպագուները կարողանում են ստեղծել մթնոլորտ, բայց ⬇️
* ՏՀԱՃ Է, երբ հեռուստացույցի առաջ նստած ֆուտբոլասերը լսում է հայհոյանքներ
* ՏՀԱՃ Է, երբ վիրավորական արտահայտություններ են հնչում ֆուտբոլիստների հասցեին
* ՏՀԱՃ Է, երբ մրցավարը դադարեցնում է խաղն իր հասցեին լսած վատ բառերի պատճառով ու խնդրում ակումբների ներկայացուցիչներին զրուցել երկրպագուների հետ...
Սովորական է, որ երկրպագուները փորձում են ճնշում գործադրել մրցավարի կամ ֆուտբոլիստների ուղղությամբ, բայց դրանց համար կան ուրիշ ձևեր ❗️
Եկեք ուղղակի չանցնենք սահմաններ ու փորձենք ամեն մեկս մեր չափով ավելի լավը դարձնել Հայաստանի առաջնությունն ու հայական ֆուտբոլը 🙂

12September 21, 2025 524 1