📢 Սովորե՞լ ես աշխարհի լավագույն բուհերից մեկում, կարդա սա։
ՀՀ Կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի «Աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը, պայմանները և ոլոտները սահմանելու մասին» N 610-Ն որոշման համաձայն՝ աշխարհի լավագույն 50 բուհերում սովորող ՀՀ քաղաքացիները կարող են տարկետում ստանալ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից՝ սահմանված պայմաններով։
Եվ ամենակարևորը՝ ուսումն ավարտելուց հետո տարկետումը կարող է շարունակվել և պարտադիր զինվորական ծառայությունը համարվել անցած, եթե առնվազն երեք տարի աշխատես Հայաստանում հանրային կառավարման համակարգում։ 50 լավագույն բուհերի ցանկը՝ https://www.shanghairanking.com/
📌 Իսկ հիմա՝ ուղիղ առաջարկը։ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը սպասում է քեզ։ Եթե սովորել ես աշխարհի առաջատար բուհում և ուզում ես, որ քո գիտելիքն ու փորձն աշխատեն այստեղ՝ մարդկանց իրական բարեկեցության համար, մեր թիմում տեղ կա։
🔻 Թափուր հաստիքները՝ https://welfare.gov.am/vacancies/
🔻 Ինքնակենսագրականդ կարող ես ուղարկել նաև ուղիղ՝ [email protected] էլ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով քեզ հետաքրքրող ուղղությունը։ Նույնիսկ եթե հենց հիմա համապատասխան հայտարարություն չկա, գրիր, մենք կկապվենք քեզ հետ։
🇦🇲 Ծառայեցրո՛ւ գիտելիքդ հանուն քո պետության բարեկեցության։