❗️❗️Այսօր առավոտից գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները` Արարատում։ Այս մասին հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը։
«Պատճառը` ամիսներով ձգվող աշխատավարձերն են ու վերջին թարմ հրահանգը, որ իջել է նախօրեին` վերադասից։ Փոխանցվել է, որ աշխատավարձերից 10-15 կպահի այսուհետ` ֆինանսական խնդիրների պատճառով։
Աշխատակիցները դժգոհել են, որոշման են անցել․․․
Տնօրինությունը իրար է խառնվել, քանի որ դադարեցվել են աշխատանքները .. փորձում են իրավիճակը փրկելու լուծումներ գտնել .. աշխատակիցները սակայն հստակ պահանջներ ունեն»,-գրել է նա։
Forwarded fromBadoyan News❗️❗️

7
2
1September 5, 2026 8.3K 2