Իհարկե գալու է ժամանակը, երբ կկարողանամ շարունակել կառուցել. Գագիկ Ծառուկյան
Երեկ դատարանը որոշեց, որ ես ևս երկու ամիս պետք է լինեմ անազատության մեջ։
Որոշեց՝ որոշեց։ Ասել, որ այլ սպասումներ ունեի՝ անլուրջ է։
Ի՞նչ ասել է ազատություն իմ դեպքում։ Ազատությունը ինձ համար ընտանիքիս հետ շփումն է, ընկերներիս, թիմակիցներիս հետ շփումն է, ամեն առավոտ շինհրապարակ գնալն է, մարդկանց հետ խոսելը, ինչ-որ մեկին օգտակար լինելը։
Իսկ երեկոյան միշտ տարբեր ոլորտների հեղինակավոր մարդկանց հետ մի բաժակ կոնյակի շուրջ մեր երկրի խնդիրների ու հետաքրքիր թեմաների շուրջ զրուցելն է։
Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է։
Հիմա ես այդ հնարավորություններից զրկված եմ։
Սողոմոն Իմաստունի մատանուն գրված էր. «Սա էլ կանցնի»։