ԱՄՆ-ն համոզել է Հայաստանին համաձայնության գնալ Ադրբեջանի հետ՝ խոստանալով վաճառել Nvidia-ի չիպեր. WSJ
Հղում անելով բանակցությունների մասնակիցների շրջանում իր աղբյուրներին` լրատվամիջոցը պնդում է, որ Երևանի համար խթաններից մեկը դարձել են Հրազդանում Firebird տվյալների կենտրոնի համար չիպեր ձեռք բերելու ընդլայնված թույլտվությունները։
Ամերիկացի բանակցողները համարել են, որ Հայաստանն ավելի մեծ հավանականությամբ կհամաձայնի խաղաղ կարգավորմանը, եթե նրան առաջարկվեն ավելի սերտ տնտեսական կապեր ԱՄՆ-ի հետ։
Այս տեղեկությունը հրատարակությանը փաստացիորեն հաստատել է նաև Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինը՝ հայտարարելով. «Nvidia ընկերությունը այս գլուխկոտրուկի շատ կարևոր դետալ էր»։