Церковь Сурб Мариам Аствацацин г.Тамбова: post #339 — TG.ME

✝️ԱՊՐԻԼԻ 24
​​​​​​​
Մենք չենք կարող ուրանալ....
Մենք չենք կարող դավաճանել....
Մենք չենք կարող մոռանալ մեր սուրբ նահատակների հեղված անմեղ արյունը, նրանց լույս հիշատակը, արդարադատության նրանց պահանջը:

🔻Ուստի մերժում ենք բոլոր նրանց, ովքեր հրաժարվում ու կասկածի տակ են դնում մարդկության դեմ գործված այս ցեղասպանությունը:

🔻Մերժում ենք բոլոր նրանց, ովքեր կեղծում ու մոռացության են մատնում դարասկզբի ամենամեծ ու հրեշավոր այս հանցագործությունը:

🔻Մերժում ենք, որովհետև  ցեղասպանությունը ոճրագործություն է  Աստծո դեմ է և չունի արդարացում:

🔻Մերժում ենք, որպեսզի կանխվեն նոր ցեղասպանությունները, ինչի ականատեսը եղանք Սումգայիթում ու բռնազավթված Արցախում:

Տեր Եզրաս արք. Ներսիսյան
❤2👍1
April 23, 2026 147