Կա նաև ստանդարտներից ավելի կոնստանտ խնդիր, թե ինչու եվրոպական շուկան չի կարող փոխարինել ԵԱՏՄ շուկային․ ճանապարհներ, ճանապարածախս։ Մեզ համար տրանսպորտային լոգիստիկան այնքան թանկ է, որ նույնիսկ մաքսային ծախսերը հանելու պարագայում անմրցունակ է դարձնում հայկական ապրանքները։ Դրան գումարած, եվրոպական սպառողը չափազանց պահպանողական է՝ նախընտրում է եվրոպական գյուղմթերքը, և հունական ծիրանի մոտ հայկականը անմրցունակ է։ Էլ չասած՝ ճանապարհածախսի պատճառով հայկականը կրկնակի թանկ է։
Այսքանից հետո, տնտեսական առումով Հայաստանը դեպի Եվրամիություն ունի՞ որևէ հեռանկար։
Առհասարակ, Հայաստանի ճանապարհը դեպի ԵՄ ունի միայն և միայն քաղաքական բաղադրիչ, որը բացի չափազանց աշխարհաքաղաքական ռիսկերից, նաև, ըստ էության, լրջագույն հարված է Հայաստանի տնտեսությանը։ Հեռու գնալ պետք չէ, օրինակները մեր քթի տակ են՝ Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա և այլն։ Բոլոր այդ երկրների անհաջող փորձերը մեր աչքի առաջ են, նրանք էլ են ժամանակին ապրել պատրանքներով, թե Եվրամիությունը լավագույն ապագան է։
🎦զրույցն ամբողջությամբ
