KIT INFO: post #397 — TG.ME

PayPal-ը բացում է դռները կրիպտո վճարումների համար

Ֆինանսական տեխնոլոգիաների հսկա PayPal-ը նոր հնարավորություն է ավելացրել՝ ԱՄՆ փոքր բիզնեսները կարող են ընդունել վճարումներ ավելի քան 100 կրիպտոարժույթով, այդ թվում՝ Bitcoin, Ethereum և նույնիսկ՝ զվարճալի մեմ-մոնետներ, ինչպիսին են TrumpCoin-ը ու Fartcoin-ը։

Վճարները կանցնեն PayPal-ի միջոցով՝
Առաջին տարում՝ 0.99% միջնորդավճար
Հետո՝ 1.5% (դեռ էլի էժան, քան վարկային քարտերով՝ 1.57%)

Ինչպե՞ս է աշխատում․
Գնորդը վճարում է կրիպտոյով → PayPal-ը փոխարկում է այն իր stabelcoin-ի (PYUSD) միջոցով → և վերածում է ԱՄՆ դոլարի՝ ուղարկելով վաճառողին։

Պատկերացրեք՝ Գվատեմալայից ինչ-որ մեկը գնում է նվեր Օկլահոմայից։ PayPal-ի բաց հարթակով դա հնարավոր է», — ասում է PayPal-ի CEO-ն։

PYUSD ստեյբլքոյնի շուկայական կապիտալիզացիան այս տարվա սկզբից աճել է 70%-ով, հասնելով $850 մլն-ի։
🔥1
July 31, 2025 36