KIT INFO: post #401 — TG.ME

Fastex-ը Sevan Startup-ին ներկայացրել է իր վերջին Web3 նորարարական լուծումները
Fastex էկոհամակարգն  այս տարի ևս իր մասնակցությունն է ունեցել հայաստանյան խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ Sevan Startup Summit 2025-ին, որը տեղի է ունեցել հուլիսի 21-26-ը Sevan Festival City-ի տարածքում։ Միջոցառումը մեկ հարկի տակ մեկ շաբաթով համախմբել էր ստարտափերների, ներդրողների և ոլորտով հետաքրքրվողների։ Fastex-ը միջոցառմանը ներկայացել է իր տարբեր պրդուկտներով  և տեխնոլոգիական բազմաթիվ լուծումներով։
Startup Summit 2025-ի ընթացքում Fastex-ը նախաձեռնել էր տարբեր ինտերակտիվ միջոցառումներ՝ ներգրավելով ոչ միայն մասնագետներին, այլև ոլորտի նորեկներին։
Այցելուներն առաջիններից են հնարավորություն ստացել փորձարկելու Fastex Exchange-ում հասանելի Fastflip խաղային լուծումը։
Fastex-ը միջոցառման յոթ օրերի ընթացքում իրականացրել է տեղեկատվական հանդիպումների շարք, որի ընթացքում ներկայացվել են էկոհամակարգի վերջին ձեռքբերումները, այդ թվում՝ FastShift-ի և FastBank-ի լուծումների հետ նոր ինտեգրացիաները։
August 3, 2025 76