📊 2026 թ. առաջին կիսամյակում Հայաստանում օտարերկրացիներին տրամադրվել է ընդհանուր առմամբ 10 հազ. 561 կացության կարգավիճակ՝ 2025 թ. նույն ժամանակահատվածի 6 հազ. 656-ի համեմատ (ընդհանուր ցուցանիշն աճել է 59%-ով)։
🔹 8 հազ. 181 անձ ստացել է ժամանակավոր կացության կարգավիճակ, որոնց թվում գերակշռել են Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի քաղաքացիները։ Նրանցից 6 հազ. 85-ը ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել աշխատանքի հիմքով։ Աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումների թվով առաջատար են եղել Վիետնամի, Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի քաղաքացիները։
🔹 2 հազ. 85 անձ ստացել է մշտական կացության կարգավիճակ։ Այստեղ ևս առաջատար են եղել Ռուսաստանի քաղաքացիները՝ 1233 անձ, որոնց հաջորդում են Վրաստանի և Իրանի քաղաքացիները։
🔹 295 անձ ստացել է հատուկ կացության կարգավիճակ։ Այս խմբում առավել մեծ թիվ են կազմել Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի քաղաքացիները։
📌 Ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թվում զգալի է Ռուսաստանի քաղաքացիների մասնաբաժինը: