📚 Proof of Work vs Proof of Stake — պարզ բացատրությամբ
Կրիպտո աշխարհում բլոկչեյնի անվտանգությունն ու վավերացումը իրականացվում է տարբեր մեխանիզմներով։
Ահա երկու հիմնականը՝ 👇
⚙️ Proof of Work (PoW) — «Աշխատանքի ապացույց»
Մայներները լուծում են բարդ մաթեմատիկական խնդիրներ՝ հաստատելու և վավերացնելու համար գործարքները։
➡️ Օրինակ՝ Bitcoin-ը օգտագործում է PoW։
Դրա համար պետք են սարքեր և էլեկտրաէներգիա ⚡️ Դու կարող ես միանալ քո էներգիայով ընհանուր ցանցին, և մասնակցել մայնինգին՝ քո էներգիայի մասնաբաժնով։
🌿 Proof of Stake (PoS) — «Սեփականության ապացույց»
Այստեղ հաշվողական ուժ պետք չէ․ գործարքները հաստատում են նրանք, ովքեր ունեն տվյալ կրիպտոյի մեծ քանակություն։
➡️ Օրինակ՝ Ethereum անցավ PoS-ի, իսկ FTN (FastToken) նույնպես աշխատում է այս մեխանիզմով։
Այստեղ դու նույնպես կարող ես միանալ ընդհանուր ցանցին, սակայն քո մասնաբաժինը որոշվում է քո ունեցած քոյների քանակով։ Այսինքն, որքան հարուստ ես՝ այնքան մեծ մասնաբաժին ունես։
💡 Պարզ տարբերություն՝
PoW → մրցում ես էներգիայով ⚡️
PoS → մրցում ես քո ունեցվածքով 💰
📩 Գրիր մեկնաբանությամբ՝
Քո կարծիքով ո՞ր մեխանիզմն է ավելի արդար՝ էներգիայի՞, թե ունեցվածքի վրա հիմնվածը 😏