Հայտնի են Ուկրաինայում պատերազմի դադարեցման վերաբերյալ Պուտինի պահանջները
Մոսկվա և Կիև ամերիկյան հատուկ ներկայացուցիչների այցերի ֆոնին զանգվածային լրատվամիջոցներում են հայտնվել հակամարտության կարգավորման վերաբերյալ Մոսկվայի թարմացված պահանջները:
Առաջնագծի ողջ երկայնքով հրադադարի համապարփակ և լիակատար ռեժիմի հաստատում:
Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերում Դոնբասից և Զապորոժիեի մարզի մի հատվածից:
Ուկրաինայի զինված ուժերի առավելագույն թվակազմի սահմանում։
Տարածքային զիջումներ Կիևի կողմից և տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու փորձերից հրաժարում:
Ուկրաինայի արտաբլոկային և չեզոք կարգավիճակի ամրագրում, ինչպես նաև ՆԱՏՕ-ին կամ այլ ռազմական ալյանսներին անդամակցելուց պաշտոնական հրաժարում:
Ուկրաինայի Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխությունների փաթեթի իրականացում:
Լեզվական հիմնախնդրի և ռուսախոս բնակչության իրավունքների կարգավորում:
Ուկրաինայի տարածքում համաժողովրդական հանրաքվեի և ընտրությունների անցկացում՝ նոր իշխանություն ձևավորելու նպատակով:
Նոր ուկրաինական իշխանության կողմից լիարժեք խաղաղության պայմանագրի ստորագրում՝ ՄԱԿ-ում հատուկ ընթացակարգով հետագա վավերացմամբ: