Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող… — Առաջին զանգ — TG.ME

Առաջին զանգ⚡️Ի՞նչ է կատարվում Հովհաննավանքում.կարգալույծ քահանան «փարթինե՞ր» է կազմակերպվում 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
🔴Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը՝ վանքապատկան տարածքում անհարիր միջոցառումների, այս պարագայում՝ խնջույքի անցկացումը, ինչը խաթարում է վանքի հոգևոր և աղոթական մթնոլորտը. Մայր աթոռ սուրբ Էջմիածին

‼️Այս իրավիճակն անմիջական հետևանքն է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի նկատմամբ իշխանությունների բացահայտ հովանավորության և թողտվության, որով ուղղակի ոտնահարվում են ՀՀ օրենքները և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավունքները։

‼️Հովհաննավանքի բռնազավթված լինելու իրողությունը, տեղ գտնող ինքնիրավչությունը նաև վիրավորում են հավատացելոց բարեպաշտական զգացումները, ոտնահարում իրավունքները՝ անվավեր ծեսերով ու խորհրդակատարություններով մոլորության մեջ գցելով բարեպաշտ այցելուներին։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
👍18❤6😁1💯1
September 7, 2026 13.3K