Ձերբակալությունների շղթան գերլարել է իրավապահ համակարգը․ քննիչներն ու… — Առաջին զանգ — TG.ME

☄️Ձերբակալությունների շղթան գերլարել է իրավապահ համակարգը․ քննիչներն ու դատավորները տուն գնալ չեն հասցնում

‼️«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի օգոստոսի 25-ից իրավապահ և դատական համակարգում գերլարված աշխատանքային իրավիճակ է ստեղծվել։ Աղմկահարույց ձերբակալություններն ու դրանց հաջորդած խուզարկությունները, հարցաքննություններն ու կալանքի միջնորդությունների քննությունները համակարգը բառացիորեն արտակարգ ռեժիմի են բերել։

💥«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին օրերի ձերբակալությունների և մեկը մյուսին հաջորդող քննչական ու դատավարական գործողությունների շարքը լուրջ ծանրաբեռնվածություն է ստեղծել համակարգում։

🔽Քննիչները, դատախազներն ու դատական համակարգի աշխատակիցները, մեղմ ասած, չեն հասցնում ո՛չ տուն գնալ, ո՛չ հանգստանալ։ «Ժողովուրդ»-ի աղբյուրները իրավիճակը բնորոշում են մեկ բառով՝ խառնաշփոթ։

❌Մի աղմկահարույց գործով գործողությունները դեռ չավարտված՝ համակարգը ստիպված է ամբողջ ռեսուրսով ներգրավվել հաջորդում։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
😁3🤮1
September 2, 2026 10K