«Մենք Մարդու իրավունքների Եվրոպական դատարան 2019 և 2024 թվականներին ներկայացրել ենք գանգատներ։ Դրանցից մեկը վերաբերում է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածին` մարդու նկատմամբ դաժան վերաբերմունքի հիմքով, իսկ մյուսը` կյանքի իրավունքի հետ կապված է, քանի որ 2024 թվականից սկսած առողջական վիճակը գնալով վատթարանում է։ ՄԻԵԴ–ը շատ արագ դրանց արձագանքել էր։ Հիմա մենք 3-րդ գանգատ ենք ներկայացրել` հրատապ միջոց կիրառելու համար։ Մոտ 1 ժամ առաջ էլ ներկայացրինք արդեն 4-րդ գանգատը»,– ասաց Արա Ղազարյանը։
3September 2, 2026 2.4K 1