Օգոստոսի 18-ից 23-ը Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում տեղի ունեցավ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հոբելյանական՝ 25-րդ բանակումը։ Այն կրում էր «Հայրենիքը գերագույն նպատակ է, մենք՝ միջոց» խորագիրը։
Բանակմանը մասնակցել է շուրջ 120 երիտասարդ՝ Հայաստանի տարբեր մարզերից։
Բանակման ծրագիրը հագեցած էր սպորտային ու ինտելեկտուալ խաղերով, թիմային մարտահրավերներով, դժվար ու հետաքրքիր արշավներով, ազգային երգ ու պարով և երկրի գլխավոր հարցերի շուրջ քննարկումներով։
Ավելին` https://www.facebook.com/share/p/1EPpKBFCXr/









