«Inta Eyh»-ը Նենսի Աջրամի ամենահայտնի և սիրված երգերից է, որը թողարկվել է 2005 թվականին։ Իր խորը հուզականության և երգչուհու ձայնային նուրբ երանգների շնորհիվ այն միանգամից գերեց ունկնդիրների սրտերը՝ մեծ ճանաչում ձեռք բերելով ողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ Արաբերենից թարգմանաբար վերնագիրը նշանակում է «Դու ո՞վ ես», իսկ երգն ինքնին հուզական երկխոսություն է մեկի հետ, ով անտանելի ցավ է պատճառել։
Ռեժիսոր Նադին Լաբակիի նկարահանած տեսահոլովակում ծավալվում է իսկական դրամա․ հերոսուհին բացահայտում է, որ ամուսինն իրեն դավաճանում է լավագույն ընկերուհու հետ։ Ստեղծագործությունը գնահատվում է ոչ միայն Նենսիի տպավորիչ վոկալի, այլև այն բանի համար, թե որքան դիպուկ ու ցավոտ է փոխանցում վստահության փլուզման ակնթարթը։
Վերջերս երգը վերստին հայտնվել է ուշադրության կենտրոնում և նոր շունչ ստացել՝ սոցիալական ցանցերի թրենդների, ինչպես նաև Բիլի Այլիշի շնորհիվ։ Իր փոդքասթում համաշխարհային աստղը խոստովանել էր, որ դեռ մանկուց լսել է այս երգը և մինչ օրս ոգեշնչվում է դրա յուրահատուկ մելոդիկայով։
1
17
4
2
2
1
17
4
2
2
1August 31, 2026 2.3K 6