Vᴀsɪʟɪsᴇs🫀: post #2525 — TG.ME

Բայց միտք չունեմ հորինել կամ հավելել ինչ-որ բան.
իմ կյանքն ես, ու թե հանկարծ մահս դառնաս,
գուցե զարմանամ, թե ինչ չքնաղ է մահը,
ու մեռնեմ առանց երկմտելու:
Իմ սկիզբն ես
և իմ վերջն ես դու.
ձայն տուր` կշրջվեմ,
բախիր` կբացվեմ,
ցանկացիր` կունենաս ինձ.
չէ՞ որ դու սերն ես:

Հուսիկ Արա
❤3
April 11, 2025 407 6