Vᴀsɪʟɪsᴇs🫀: post #2518 — TG.ME

...հիմա սիրելիների մասին չեն գրում,
հիմա սիրելիներին սիրում են:

Ինձ գրելը մնաց,
հիմա գրում եմ`

«բարև իմ,
երևի սեր..երբեմնի սեր:

Ախտահարված սրտի համար
լավագույն բուժումը այդ սրտի մեջ նայելն է
գոնե մի անգամ` առանց հարցերի,
առանց մեղադրելու նրա սերը...

իմ սրտի մեջ չեն նայել,
ուզեցի, որ իմանաս:

վիրավոր սիրտը
ցածրաձայն ախտահարվում է,
ու բարձրաձայն նվվում է մի երակ,
որտեղ ոչմիայն դու ես,
այլ միայն դու ես:

հիմա քեզ ներել եմ,որ
ասեմ
հետ արի,
ներել եմ, որ չմնաս առանց ներումի,
ներում եմ, որովհետև աղոթելիս ասվում է` ներիր մեզ,ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին:

աղերսագին եմ գրում,
աղերսագին եմ խնդրում,

Էլ չգաս»

Նամակին` վերջ:
Մեզ` վերջ:

Ջեմմա Նուրիջանյան
❤7
March 27, 2025 528 14