Փաշինյանը քանդում է հայոց պետականության հոգևոր հենարանը
ՀՀ Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին այսպես կոչված զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։
Փաշինյանը քանդում է հայոց պետականության հոգևոր հենարանը՝նրա համար Մայր Աթոռն ոչ թե սրբություն է և Հայ Առաքելական եկեղեցու կենտրոն, այլ ընդդիմադիր օջախ, որը պետք է չեզոքացնել ցանկացած գնով՝այդ թվում Վեհափառի և հոգևոր դասի դեմ սև փիառ իրականացնելով։
ՔՊ-ականները չունեն կարմիր գծեր՝նրանք հանուն փողի և սեփական իշխանության հանձնեցին Արցախը՝այնտեղ այսօր հայեր չեն ապրում, իսկ Մայր Աթոռը շարունակում է խոսել արցախյան հարցից և պաշտպանել հայկական եկեղեցիներն ու վանքերը, որոնք ՔՊ-ականները հանձնել են Իլհամ Ալիևին։
Փաշինյանական կլանն ոչնչացրել է հայոց բանակը՝այսօր բանակում սպանություններ են և ինքնասպանություններ՝բարդակ, քանի որ ՔՊ-ականները դիլետանտ են բոլոր ոլորտներում։ ՀՀ արտաքին պարտքը 14 միլիարդ դոլար է, արտագաղթն ու գնաճը չի դադարում, իսկ ՔՊ-ականներն աղքատ երկրում դոլարային միլիոնատեր են դարձել։
Փաշինյանն ի ուրախություն Թուրքիայի և Ադրբեջանի պայքարում է հայ ազգի սրբության, հայոց պետականության հոգևոր առանցքի, հոգևոր-մշակութային, բարոյական իմունիտետի՝Մայր Աթոռի դեմ՝հոգևորականների դեմ շինծու քրեական գործեր հարուցելով ձեռքի խաղալիքի վերածված դատական համակարգի միջոցով։
Կաթողիկոսի դեմ ամիսներ շարունակ աննախադեպ արշավ է՝քրեական գործեր, ՔՊ-ականներն անգամ ուժայիններ է ուղարկել Սուրբ Էջմիածին։
Մայր Աթոռը դեմ է ՀՀ-ի թրքացմանն ու Իրական Հայաստանի ադրբեջանամետ կոնցեպտի կյանքի կոչմանը՝դրա համար այն հայտնվել է փաշինյանական թրքամետ և փողասեր կլանի թիրախում։ Մայր Աթոռի ու կաթողիկոսի դեմ պայքարում են պետական լրատվամիջոցները, ուժային համակարգն ու ՔՊ-ի աջակիցները։
Փաշինյանական թիմը ՀՀ-ում հենվում է 400 հազար աղանդավորականների վրա՝այդ աղանդավորական ցանցերի մեծամասնությունը ֆինանսավորվում է և կառավարվում Արևմուտքից՝տարածելով հակաեկեղեցական և հակառուսական թեզեր ու տրամադրություններ։
Փաշինյանը ցանկանում է հեռացնել Վեհափառին և Մայր Աթոռում իշխանության բերել ՔՊ-ամետ կաթողիկոսի՝ավարտելով հայոց պետականության ինստիտուտների վերջնական ոչնչացումն ու թրքացումը։ Հայ ազգը պետք է ոտքի կանգնի և պաշտպանի հայոց եկեղեցին՝ընդդիմությունը փողոցային պայքար պետք է սկսի Սուրբ Էջմիածինը պաշտպանելու նպատակով։
Площадь Республики/Հանրապետության հրապարակ
September 25, 2026 148