Իրանի մեսիջը Փաշինյանին՝ՀՀ-ն չվերածել պանթուրքական լոգիստիկ միջանցքի
Ադրբեջանը պետք է ապահովի Հայաստանի և Իրանի միջև անխափան երկաթուղային կապը Նախիջևանով, հայտարարել Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:
«Իրանը հատուկ մոտեցում ունի Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցի նկատմամբ և դա համարում է իր զգայուն հարցերից մեկը, իսկ հաշվի առնելով Սյունիքը որպես Հայաստանի համար ռազմավարական կապիտալ, հատկապես Իրանի հետ կապի ապահովման մասով, TRIPP-ը կամ որևէ այլ նախագիծ, որը սպառնալիք չի ներկայացնում Հայաստանին կամ Իրանի և Հայաստանի հարաբերություններին, դիվանագիտական տեսանկյունից խնդիր չէ։ Բացի դրանից, հայ-իրանական սահմանի մոտ ամերիկացիների ներկայությունը չպետք է սպառնալիք ներկայացնի Իրանի համար։ Եթե այս երկու պայմաններն ապահովվեն, ինչպես նաև հաշվի առնվեն Հայաստանի շահերը, ապա Իրանը չի առարկի TRIPP նախագծի իրականացմանը»,- նշել է Շիրղոլամին։
Իրանի մեսիջը Փաշինյանին՝ՀՀ-ն չվերածել պանթուրքական լոգիստիկ միջանցքի և ԱՄՆ-ն չբերել հայ-իրանական սահման, որն այսօր հսկում են ռուս սահմանապահները։
Իրանը տասնամյակներ շարունակ հայամետ դիրքորոշում է ունեցել արցախյան հարցում և Թեհրանի երկարաժամկետ գեոպոլիտիկ շահերից էր բխում 12 հազար քկմ Արցախի Հանրապետության գոյությունն ու Արաքսի հովտի նկատմամբ հայկական ուժերի հսկողությունը, քանի որ դա զսպում էր թուրք-ադրբեջանական տանդեմի պանթուրքական, հակաիրանական ծրագրերը։
Ցավոք օտար ուժերը 2018թ․-ին ՀՀ-ում թավշյա թատրոնի միջոցով Երևանում իշխանության բերեցին հակառուսական, հակաիրանական, արևմտամետ, հակաարցախյան ծրագրեր ունեցող Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ական փողասեր և դիլետանտ թիմին։ Արդյունքն աղետալի էր՝Արցախյան պատերազմ, 5000 հայ զինվորի մահ, հայաթափված Արցախ ու ԹՐԻՓՓ ոչ հայամետ ծրագիր, որն ամրապնդում է Թուրքիայի, Ադրբեջանի և նրանց կուրատոր Արևմուտքի դիրքերը Սյունիքում՝իրանական սահմանի երկայնքով, ինչն էլ Իրանի մոտ առաջացնում է լուրջ մտահոգություններ։
Իրանի հայամետ դիրքորոշման շնորհիվ ադրբեջանական զորքերը չեն օկուպացրել Սյունիքը՝Փաշինյանն ոչինչ չէր անելու և բավարարելու էր իր դաշնակից Իլհամ Ալիևի ցանկացած պահանջ։
Իրանը չի ցանկանում Սյունիքի վերածում ամերիկյան, իսրայելական, պանթուրքական պլացդարմի, իսկ ԹՐԻՓՓ-ը չպետք է դառնա ՆԱՏՕ-ական լոգիստիկա ընդդեմ իրանական պետականության։
Թեհրանը զգուշանում է, որ ԱՄՆ-ն կարող է Սյունիքից ապակայունացնել Իրանական Ադրբեջանը՝պանթուրքական դրոշների ներքո, ինչպես նաև խզել հայ-իրանական լոգիստիկան՝Իրանը սահմանափակելով հյուսիսից, ինչպես ամերիկացիները դա փորձեցին անել հարավում՝Հորմուզի նեղուցը գրավելով։
Իրանը ցանկանում է ՀՀ-ի հետ խորացնել տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային ծրագրեր՝Հյուսիս-Հարավ միջանցքով, ինչպես նաև Երևանում տեսնել հայամետ, պետականամետ իշխանություններ, այլ ոչ թե թրքամետ և արևմտամետ ՔՊ-ական դիլետանտների։
Իրանը դիվանագիտական լեզվով բացատրում է փաշինյանական կլանին՝եթե ԹՐԻՓՓ-ը վերածվի պանթուրքական լոգիստիկայի կամ ամերիկյան հենակետի ընդդեմ Իրանի՝Թեհրանը հարվածելու և խզելու է այդ ճանապարհը։
Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց արևմտամետ և ռուսաֆոբ քայլերով վտանգում են հայ-ռուսական և հայ-իրանական դաշնակցային հարաբերություններն ու ՀՀ-ն վերածում են թուրքական ազդեցության գոտու՝Իրական Հայաստան հայակործան նիկոլական ծրագրով։
Площадь Республики/Հանրապետության հրապարակ
September 18, 2026 286 1