Օրվա կարևոր իրադարձություններն այս ժամի դրությամբ մեկ տողով․
🔹Պետք է հեռանա, որ նորմալ դատաիրավական համակարգ ունենանք. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին
🔹Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ կմնա ևս 2 ամիս
🔹Խելամիտ հայ ժողովուրդը ոնց բերել է Փաշինյանին, այնպես էլ կճանապարհի նրան. Մանե Թանդիլյան
🔹Հայաստանը, հավանաբար, ինքնուրույն չի դուրս գա ՀԱՊԿ-ից և սպասում է Ռուսաստանի որոշմանը. «Коммерсантъ»
🔹Նարեկ Նալբանդյանը չի կարող գնել «Ջերմուկ գրուպը», այն չի վաճառվում. Արսենյան
🔹Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներ․ Նելլի Դավթյան
🔹Ինքնիշխանությունը միայն այն չէ, ինչ գրված է փաստաթղթերում, այն պետության տարածքում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ իրական վերահսկողության կարողությունն է․ Արա Այվազյան
🔹Արցախում հազարավոր տղամարդիկ պաշտպանել են իրենց հայրենիքը․ Նարեկ Կարապետյան
🔹Ես ձեր համար վաշխառու չեմ, ինձ ու՞մ տեղն եք դրել, ես ՀՀ վարչապետն եմ. Փաշինյանը՝ Նարեկ Նալբանդյանի հետ հարաբերությունների մասին
🔹Գագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան և կփորձի ՔԿՀ-ում տեսակցել նրան
🔹Արևմտյան դեսպաններին սիրատենչ հայացքով հետևելը ինքնիշխանություն է, ռուսական դիվանագետներին՝ «ռսասատրկություն». Հակոբ Բադալյան
Площадь Республики/Հանրապետության հրապարակ
September 18, 2026 282