ՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ: Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Հայկական տնտեսությունը կազմաքանդող ՔՊ-ական թիմը հերթական կենացներ է ասում՝ՀՀ-ում հազարավոր շրջանավարտներ չեն կարողանում աշխատանք գտնել՝հատկապես մարզերում և գյուղերում՝արտագաղթելով կամ տեղափոխվելով Երևան։
Բացի այդ, դեմոգրաֆիական վիճակը ՀՀ-ում աղետալի է՝արտագաղթը մեծ է, երիտասարդները չեն կարողանում բնակարաններ գնել և ընտանիք կազմել։ Փաշինյանը հերթական կենացն է ասում՝շրջանավարտների ծնողները ՔՊ-ի տնտեսական աղետալի քաղաքականության արդյունքում աղքատության մեջ են ապրում։ ՀՀ-ում գնաճը ռեկորդներ է սահմանում՝բազմաթիվ շրջանավարտներ երբեք չեն կարողանալու բարձրագույն կրթություն ստանալ, քանի որ վարձավճարները շատ թանկ են, իսկ Երևանում տան վարձակալության գները տիեզերական են։
ՔՊ-ականները հարստանում են՝ՀՀ քաղաքացիներն աղքատանում և արտագաղթում։ Սա է Նիկոլի կառուցվող Իրական Հայաստանը։
Площадь Республики/Հանրապետության հրապարակ

September 3, 2026 239 1